• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Vietnam Airlines ավիաընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Լե Հոնգ Հայի հետ:

27 սեպտեմբերի, 2022
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Vietnam Airlines ավիաընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Լե Հոնգ Հայի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) հանդիպեց Vietnam Airlines ավիաընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Լե Հոնգ Հայի (Mr. Le Hing Ha, ) հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորությունները, զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումն ու խորացումը, ուղևորա և բեռնափոխադրումների խնդիրները և այլ հարցեր:

Մասնավորապես, դեսպան Կաժոյանը նշեց, որ Վիետնամից Հայաստան ուղիղ չվերթները լավ հնարավորություններ են ընձեռում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Մերձավոր Արևելքի և եվրոպական երկրներ չվերթներ կատարելու համար: Սա կնպաստի նաև Հայաստանի և Վիետնամի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Դեսպան Կաժոյանը նաև մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Զվարթնոց միջազգային օդանավակայանի և ենթակառուցվածքների վերաբերյալ, ինչպես նաև այն ավիաընկերությունների մասին, որոնք իրականացնում են կանոնավոր ու չարթերային թռիչքներ Հայաստան՝ մասնավորապես անդրդառնալով Sky Team-ի անդամ Aeroflot-ի և Air France-ի չվերթերին, հաճախականությանն ու ուղևորա և բեռնափոխադրումների ծավալներին:

Vietnam Airlines ընկերության նախագահ պարոն Հան՝ կարևորելով Վիետնամի և Հայաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության բացումը, հետաքրքրվեց Հայաստանից դեպի տարբեր երկրներ՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն իրականացվող չվերթների ուղղությունների և հաճախականության վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին հետաքրքիր ու գրավիչ առաջարկության համար և մեծ հետաքրքրություն ցուցաբերելով պարոն Լե Հոնգ Հան ասաց, որ առաջարկությունը շատ ուշագրավ ու հետաքրքիր է, հատկապես երբ իրենց ընկերությունը փնտրում է նոր երթուղիներ՝ զարգացման ու ընդլայնման համար: Նա առաջարկեց հարցը մանրամասն մասնագիտական ուսումնասիրության ենթարկել, ակնկալելով ՀՀ դեսպանության աջակցությունը:

Vietnam Airlines ընկերության տնօրեն Լե Հոնգ Հայի հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը, իսկ վիետնամական կողմից՝ Vietnam Airlines ընկերության տնօրենի տեղակալ տիկին Ֆամ Թան Սոնը (Mrs. Pham Thanh Son, Deputy Director, Corporate Planning and Development ), գլխավոր տնօրեն պարոն Լայ Թհի Թհու Չանգը (Mr. Lai Thi Thu Trang, General Manager, Route Planning and Development) և Vietnam Airlines ընկերության նախկին տնօրեն պարոն Զունգ Ման Քուոնգը (Mr. Duong Manh Cuong, former Deputy General Director of Vietnam Airlines, Deputy Chairman of Vietnam-Armenia Friendship Association):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: